Չելսին Մոնակոյի կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 35 մլն ֆունտ
СпортՖրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն մոտ է Լոնդոնի «Չելսիի» հետ պայմանագիր կնքելուն,- վստահեցնում է «The Telegraph»-ը:
Գործարքի հնարավոր արժեքը կարող է կազմել 35 մլն ֆունտ ստերլինգ: Ֆուտբոլիստն «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի տրանսֆերային գլխավոր նպատակներից է:
Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 32 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: