Բուֆոն. Ռեալի նույնիսկ ամենաապաշնորհ խաղացողն ավելի շատ տիտղոս ունի, քան՝ ես
СпортՅուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հաստատել է,որ կարող է ավարտել կարիերան արդեն հաջորդ ամառ.
«Այս տարին կարող է վերջինը դառնալ ինձ համար, և ես այն ցանկանում եմ այն անցկացնել առաջին դերում:
Ես հավերժ չեմ և իմ մասին երբեք այսպես չեմ մտածել: Նախկինում ես ասում էի, որ հնարավոր է՝ մարզիչ չլինեմ, սակայն հավաքականում մարզիչ լինելը կարող է ավելի քիչ սթրեսային լինել»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
39-ամյա դարպասապահը նաև նշել է, որ կարիերան ավարտելուց հետո կցանկանար մի փոքր հանգստանալ, քանի որ շատ երկար և հոգնեցուցիչ ճանապարհ է անցել.
«Մարզիկի կարիերան կազմված է հաղթանակներից և պարտություններից: Ես ժամանակին շատ բան եմ հաղթել, բայց նաև բավականաչափ պարտվել եմ: Մենք բոլորս պետք է նայենք ապագային: «Ռեալի» նույնիսկ ամենաապաշնորհ խաղացողն ավելի շատ տիտղոս ունի և ավելի շատ եզրափակիչների է մասնակցել, քան՝ ես, այդ իսկ պատճառով պետք չէր գերագնահատել մեր շանսերը Չեմպիոնների լիգայի եզրափակչում»,- եզրափակել է իր խոսքը Բուֆոնը:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուսը» Քարդիֆում 1:4 հաշվով պարտություն կրեց «Ռեալից»: