Գյումրիում անցկացվեց վազքի բարեգործական մրցույթ՝ «Ես վազում եմ հանուն հնարավորությունների» խորագրով
Общество«Արմենպրես»- ը գրում է.
Գյումրիում հունիսի 11-ին «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կազմակերպել էր բարեգործական վազքի մրցույթ՝ հանուն Հայաստանում ապրող երեխաների հավասար հնարավորությունների: 7-12 տարեկան երեխաների համար մրցույթի վազքուղին կազմում էր 1կմ, իսկ 13 տարեկանից մեծ մասնակիցների համար՝ 5 կմ, որը ձգվում էր Վարդանանց հրապարակ-Սև Բերդ-Վարդանանց հրապարակ երթուղով:
Մինչև 12 տարեկան երեխաները վազում էին անվճար (1կմ), իսկ մյուսների մասնակցության վճարը` 1000 ՀՀ դրամ էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Արտակ Օրդյանը: «Նպատակը նախ առողջապրելակերպը և մարաթոնային մշակույթըԳյումրի բերելն էր, բացի այդ՝ ունի նաևբարեգործական նպատակ՝ հավաքվածգումարով ավելի խոցելի տղաների ևաղջիկների համար սպորտային գույք ձեռքկբերվի»,-նշեց Արտակ Օրդյանը:
Մրցույթով տրվեց նաև տեղական հովանավորության ծրագրի մեկնարկը, որի նպատակն է հայ անհատ հովանավորների ուհայաստանյան ընկերությունների միջոցներով նպաստել առավել խոցելի երեխաների բարեկեցության ապահովմանը:
Մրցույթն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի «Հոգատարոթյուն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում, որինպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տղաներն ու աղջիկները ծնվում և արժևորվում են հավասարապես: Ծրագիրն ազգայինմակարդակում կաջակցի սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության դեմ ուղղված քաղաքականությանիրականացմանը: Ծրագիրը կիրականացվի նաև համայնքային մակարդակով՝ նպատակ ունենալով փոխել բռնությանը նպաստողսոցիալական նորմերը:
Մրցույթի մասնակցության վճարներից հավաքված գումարներով «Վորլդ Վիժն»-ը սպորտային հագուստ ձեռք կբերի Գյումրիումկարիքի մեջ ապրող տղաների և աղջիկների համար՝ խթանելով թե՛ տղաների, և թե՛աղջիկների հավասար մասնակցությունըսպորտում:
Մրցույթը կազմակերպվում է Yerevan Half Marathon, Triclub Yerevan, և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ:
Արմենուհի Մխոյան