Նոր մանրամասներ՝ երեկ ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացած 27-ամյա աղջիկը աշխատում էր «Ինեկոբանկ»-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ОбществоՀայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են երեկ՝ հունիսի 10-ին Երևանում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորի և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan-ը վարել է Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ, 29-ամյա Ավետ Հարությունյանը, Daewoo-ն վարել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 57-ամյա Վարդան Պողոսյանը, իսկ ВАЗ 21703-ը վարել է Երևան քաղաքի Ա. Վեգների փողոցի բնակիչ, 55-ամյա Վահան Պողոսյանը: Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի, Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի 8/1 շենքի բնակիչ, 27-ամյա Գայանե Ստեփանյանը տեղում մահացել էր, իսկ վարորդներից Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում