Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի Գրիձոր գետակը
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 01:49-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ВАЗ-21010» մակնիշի 34 FD 499 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի Գրիձոր գետակը. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: