Ավտոմեքենան բախվել է ծառին. ծառը շրջվել է
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետեւանքով ծառը շրջվել է եւ խոչընդոտում է երթեւեկությանը. ավտոմեքենան դուրս են բերել, ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են ծառը երթեւեկելի գոտուց: