Փողային գործիքների փառատոնը Հայաստան կբերի օտարերկրացի երաժիշտների
КультураԱլեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը կանցկացվի հունիսի 25-ից 30-ը Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնին մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից:
Անդրանիկ փառատոնի շրջանակում կլինեն մի շարք պրեմիերաներ: Հաջորդ տարի փառատոնը կհյուրընկալի հանրահայտ շեփորահար Արթուրո Սանդովալին, ով կկատարի Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը»:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարը և դիրիժոր Կարեն Դուրգարյանն է:
Այն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ: Փառատոնի իրականացմանն աջակցում են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: