Նանսենի զբոսայգին հիշեցնում է բաց թանգարան. aravot.am (լուսանկարներ)
Նոր Նորքի առաջին զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում բացված Եկեղեցին, հարակից տարածքն իր երեսունից ավելի քանդակներով, խաչքարերով ու հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը հոկտեմբերի 12-ից այցելուների պակաս չի զգում: Ի դեպ, միայն համալիրի բացման օրը զբոսայգում հավաքվել էր ավելի քան քսան հազար մարդ:
Aravot.am-ի տեսախցիկը դեռ չէր հասցրել որսալ կիրակի առավոտի պահերը, երբ, մեզ նկատելով, «Նանսեն» անունով աթոռներին նստած տարեց կանայք ասացին՝ «Առանց մտածելու մենակ վատ բաներ եք գրում, մեկդ չի հարցնում, թե ճարտարապետն ով է, ինչ էր ուզում»: Երբ զրույցի բռնվեցի նրանց հետ, պարզվեց, որ տեղաբնակներ են, մոտակա շենքերի բնակիչներ, որոնց «հավատացրել» էին, թե զբոսայգում իրականացվող շինարարությունը հերթականներից է լինելու՝ «սրճարանային»:
Ինչպես Արուս անունով մի տիկին ասաց, հիմա հաճույքով է կանգնում խաչքարերի, «Մայր» արձանի մոտ, որի ներքևում գրված են Պարույր Սևակի հայտնի տողերը: Այս հուշահամալիրում կան խաչքարեր, նվիրված ազատամարտիկներին, երկրաշարժի մեր զոհերին: «Հիշում ենք 1915-ը ու պահանջում» հուշաքանդակն էլ Հայոց Մեծ Եղեռնի 100- ամյակին էր նվիրված:
Այս հուշահամալիրում կան խաչքարեր, նվիրված ազատամարտիկներին, երկրաշարժի մեր զոհերին: «Հիշում ենք 1915-ը ու պահանջում» հուշաքանդակն էլ Հայոց Մեծ Եղեռնի 100- ամյակին էր նվիրված: Այս համալիրում Մաշտոցն է, Վարդան Մամիկոնյանը, Գրիգոր Լուսավորիչը:
Շարունակությունը՝ այստեղ: