Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վանո Սիրադեղյանի քրոջ աղջիկը նրա բնավորության, Շվեյցարիայում ունեցած միլիոնների և առասպելների մասին. բացառիկ հարցազրույց (լուսանկարներ)

Հայ արձակագիր, հասարակական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանին նրա զարմիկը՝ Գաբրիելա Գալոյանը, համարում է ամենաազդեցիկ ու ամենաքննարկվող քաղաքական գործիչներից մեկը, ով քննարկվում է մինչև հիմա: Վանո Սիրադեղյանի, նրա մասին պատմող հիշողությունների, ընտանիքին օգնելու, միլիոնների առասպելների, խրատների, ապագա ծրագրերի և այլնի մասին ORER.am-ը զրուցեց երգչուհի Գաբրիելա Գալոյանի հետ: -Գաբիելա, ո՞ւմից եք ժառանգել ձեր ձայնային տվյալները: -Ձայնային տվյալներս ժառանգել եմ և հորիցս, և մորիցս: Իմ հայրիկի և մայրիկի ընտանքիները շատ երաժշտական ընտանիքներ են եղել, և ընտանեկան բոլոր միջոցառումներն անցկացվում էր երգի ու պարի ուղեկցությամբ... -Կա՞ մեկը, ով վերահսկում է ձեր երաժշտական ճաշակը: -Մայրս է վերահսկողը ժողովրդական երգերի առումով, իսկ կոմերցիոն բնույթի երգերն ինքս եմ ընտրում պրոֆեսիոնալ անձնակազմի հետ: -Ձայնային տվյալները ժառանգել եք ձեր ծնողներից, իսկ գրելու տաղանդ չե՞ք ժառանգել ձեր մորեղբորից՝ Վանո Սիրադեղյանից: -Ցավոք ոչ, գրելու տաղանդ չեմ ժառանգել: -Բազմաթիվ գրքերի հեղինակ է պարոն Սիրադեղյանը՝ «Շատ չհամարվի», «Ծանր լույս», «Երկիր» , «Ցպահանջ», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» և այլն: Ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ, կա՞ նրա գրքերից որևէ մեկը, որը միշտ ձեր սեղանին է: -Մորեղբորս ձեռագիրն ու գրելաոճը ինձ համար դժվարընկալելի էր փոքր տարիքում: Բազմաթիվ անգամներ գրքերը վերցրել եմ ձեռքս ու փակել, հասկանալով, որ դեռ բավական չեմ հասունացել դրանք կարդալու համար: Վերջին երկու տարվա ընթացքում կարդացի ու շատ տպավորված եմ հոգեբանական մեծ ազդեցություն ունեցող պատմվածքներից: «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» գիրքը միշտ մեր գրապահարանում է, իսկ իմ ամենասիրած պատմվածքներից մեկը «Գառ-ախպերիկ»-ն է, որի սցենարի հիման վրա վերջերս ֆիլմ նկարահանվեց և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում արժանացավ երկու մրցանակի: («Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին հայ-լեհական համատեղ «Կաթնեղբայրը» ֆիլմը միանգամից երկու մրցանակ է ստացել. «Հայկական համայնապատկեր» անվանակարգում կարճամետրաժ ֆիլմերի մեջ այն արժանացել է «Ոսկե ծիրան» առաջին մրցանակի, իսկ լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթևոսյան» մրցանակ է տրվել սցենարի հեղինակներ, ռեժիսոր Վահրամ Մխիթարյանին ու Ալեքսանդրա Մայջինսկային,- խմբ.): -Ինչո՞վ կուզեիք նմանվել ձեր մորեղբորը: -Երևի գեներն իրենցն արել են: Ժառանգել եմ ծայրահեղ ու կտրուկ որոշումներ կայացնելու բնավորությունս: -Ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք ձեր ու նրա հետ կապված: -Հիշողություններ շատ ունեմ: Առաջին անգամ որսի գնացի նրա հետ: Շատ տպավորված էի, մի փոքր էլ վախեցած, բայց նրա կողքին ապահով էի ինձ զգում: Մորեղբորս հետ ժամանակը շատ արագ ու հետաքրքիր էր անցնում: Երբեք չէիր իմանա, թե ի՞նչ է սպասվում քեզ հաջորդ րոպեին: Հիշում եմ նաև այն, թե ինչպես էր առավոտ շուտ սուրճ պատրաստում իր համար, ըմպում ու գնում աշխատանքի: -Հիշո՞ւմ եք նրա քաղաքական գործունեության տարիները և հատկապես ի՞նչն եք հիշում: -Ես Վանո Սիրադեղյանին առաջին հերթին ճանաչում եմ որպես մորեղբայր, հետո որպես արձակագիր, հետո նոր որպես քաղաքական գործիչ: Ինձ առանձնապես չի հետաքրքրել նրա քաղաքական կյանքը: Հորս մահից հետո մեզ խնամողը նա էր: Այդ տարիներին նրա մասին միշտ ծայրահեղ հակասող կարծիքներ էինք լսում՝ ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ, որոնք երբեմն հոգեբանական վատ ազդեցություն էին թողնում: Բնական է, մարդ է, չի կարող բոլորի կողմից սիրված լինել, առավել ևս, երբ նաև քաղաքական գործիչ է: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մորեղբայրս ամենաազդեցիկ ու քննարկվող քաղաքական գործիչներից մեկն է եղել, մինչև հիմա էլ քննարկվում է... -Ամենաքննարկվող և ամենաազդեցիկ քաղաքական գործչի գործունեության տարիներին, դուք, ձեր ընտանիքը, նրա հարազատներն ունեի՞ն որևէ առավելություն ինչպես հիմա ընդունված է: -Ո՛չ, մենք որևէ առավելություն չենք ունեցել և այդ ժամանակներում ապրել ենք այնպես, ինչպես ապրում էին բոլոր սովորական ընտանիքները: Ես շատ աղոտ եմ հիշում այդ տարիները, որովհետև փոքր եմ եղել, բայց իմ մեջ տպավորվել են տեսարաններ, որոնք երբեք չեմ մոռանա: Ի դեպ, այդ ծանր տարիներին մարդիկ ռոբոտացված չէին, հակառակը՝ ավելի սրտացավ ու կարեկցող էին: Մենք միշտ ապրել ենք այնպես, ինչպես բոլորը: Մեր հնարավորության սահմաններում օգնել ենք մարդկանց և երբեք չենք շահարկել մորեղբորս անունը: Չնայած մորեղբայրս էլ դա երբեք թույլ չի տվել: Մեր, իբր միլիոնների կամ Շվեյցարիայում ունեցած հաշիվների մասին առասպելներ են հորինում, ինչը ծիծաղելի է: Մենք միշտ մեր աշխատանքով ենք վաստակել մեր գումարը: -Աղոտ, բայց հետաքրքիր հիշողություններ ունեք: Ի՞նչն է ձեզ համար առաջնահերթ և ի՞նչ խրատներ եք լսել, որոնք օգնում են ձեզ ձեր կայնքում: - Տատիկս՝ Նինա Սիրադեղյանը, բազմազավակ՝ 9 երեխաների մայր է եղել: Նա շատ խոնարհ ու համեստ կին էր, օժտված մարդկային բարձր որակներով: Ընտանիքի կազմակերպվածությունն ու միմյանց օգնելու պատրաստակամությունը միշտ ապշեցրել է ինձ: Իմ, իմ եղբայրների ու քույրերի մեջ նրանք՝ տատիկս ու պապիկս, սերմանել են շատ կարևոր արժեքներ, որոնցից առաջնայինը ազնվությունն է՝ լինել ազնիվ, սրտացավ և ոչ մի դեպքում չչարանալ, չկորցնել խիղճը: Շնորհակալ եմ տատիկիս ու պապիկիս՝ այսպիսի հիմքի և իրենց մեջ նման գեներ կրելու համար, որը փոխանցվել է մեզ: Այդ ամենն ինձ կյանքում շատ է օգնում: -Եվ վերջում անդրադառնանք ձեր ծրագրերին: Ի՞նչ անելիքներ ու ծրագրեր ունեք առաջիկայում: -Նոր երգ եմ պատրաստում, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, որի հիման վրա նաև տեսահոլովակ է նկարահանվելու հաջորդ տարի: 2015-ին անակնկալներ ունեմ իմ լսարանի համար:   Լուսանկարները՝ Գաբրիելա Գալոյանի անձնական արխիվից Բեթղեհեմ Արաբյան
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян