Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Ռոնալդուի դեմ
СпортԻսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ: Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է 2011-2014-ը 14,5 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու մեջ, գրում է BBC-ն:
Դատախազության հայտարարությունում նշվում է, որ Ռոնալդուն օգտվել է հատուկ համակարգից, որպեսզի չվճարի իմիջային իրավունքի գովազդային գործարքների եկամուտի հարկերը: Մեղադրանքը հիմնված է Իսպանիայի հարկային ծառայությունների տվյալների վրա:
Ավելի վաղ նշվում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն ինքնակամ 6 միլիոն եվրո է վճարել, որպեսզի խուսափի քրեական հետապնդումից: