Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն գլխավորել է Ռոման
СпортԻտալացի մասնագետ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն դարձել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը,- տեղեկացնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը:
47-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:
Դի Ֆրանչեսկոն ժամանակին հանդես է եկել «Ռոմայի» կազմում, մասնակցել է 129 հանդիպման` դառնալով 16 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Դի Ֆրանչեսկոյի վերջին ակումբը «Սասուոլոն» էր: