Երևանում 45-ամյա կին վարորդը վրաերթի է ենթարկել նախատեսված վայրով անցնող 2 հետիոտնի
ОбществоԱյսօր՝ հունիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ «Գնունի» շուկայի մոտ, Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի բնակիչ, 45-ամյա Արմինե Կիրակոսյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 AP 085 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրված տեղով հատող 2 կին հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել հետիոտներին, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: