Վարան. Զիդանը հաջողության է հասնում խաղացողներին իր հանգստությունը փոխանցելու շնորհիվ
СпортՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը պատմել է Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մարզչական ոճի մասին:
«Զիդանը հաջողության է հասնում խաղացողներին իր հանգստությունը փոխանցելու եւ սկզբնական ծրագրից չշեղվելու շնորհիվ: Այդ հանգստությունը վերածվում է վստահության: Նա քիչ է խոսում, բայց երբ սկսում է խոսել, նրա խոսքերն իսկապես կարեւոր են: Ես հավանում եմ, թե ինչպես է Զիդանը գործում կարեւոր պահերին: Դրանով նա տարբերվում է Մոուրինյոյից: Թիմում կա ներդաշնակություն: Երբեմն հանդերձարանում նա նման է թիմակցի, բայց երբ լինում է անհրաժեշտություն, նա պահում է տարածություն»,- Վարանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Մոուրինյոն մի քանի անգամ նշել է, որ ինքն է բացահայտել Վարանին եւ Ֆրանսիայի հավաքականի համար պատրաստել համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի: 24-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» է խաղում 2011 թվականից: