Տիգրանաշենի ոլորաններում 10 տոննա գառան մսով բեռնված մեքենան շրջվել է. կան վիրավորներ (ֆոտո)
ОбществоԱրարատի մարզում, հունիսի 13-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։40-ի սահմաններում Իրանի քաղաքացի՝ 37-ամյա Ղոլամռասուլ Մուհամադնուր Բարահուին իր վարած Mercedes Square մակնիշի 97 P82 310 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել;
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ղ. Մուհամադնուր Բարահուին ու նրա ուղեւոր՝ Իրանի քաղաքացի, 41-ամյա Ալիմե Մուհամադնուր Բարահուին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր իրենց կենտրոնի ռեանիմոբիլով մեկնելիս են եղել Գորիս, որպեսզի այնտեղից առողջական խնդիրներ ունեցող մի երեխայի տեղափոխեին «Արաբկիր» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տվյալներով, ավտոմեքենան բարձված է եղել 10 տոննա գառան մսով՝ մորթված եւ փաթեթավորված վիճակում եւ այն Իրան էին տեղափոխում Մասիս քաղաքում գործող «Ոսկեկաթ» ՍՊԸ-ից։ Իսկ վիրավոր վարորդն ու վիրավոր ուղեւորն էլ եղբայրներ են: