Կոլումբիայում գրանցվել է 3 տղամարդկանց միջեւ առաջին ամուսնությունը
ОбществоԿոլումբիայում 3 տղամարդ պաշտոնական ամուսնություն են գրանցել, հայտնում է The Telegraph-ը: Նորապսակները ստացել են այն բոլոր քաղաքացիական իրավունքները, որոնք երկրում ստանում են ավանդական ընտանիքները, այդ թվում՝ ժառանգորդության իրավունքը: Կոլումբիայում առաջին անգամ է նման ամուսնություն գրանցվում:
Ամուսնացել են դերասան Վիկտոր Ուգո Պրադան, սպորտային մարզիչ Ջոն Ալեխանդրո Ռոդրիգեսը եւ լրագրող Մանուել Խոսե Բերմուդեսը: