Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալը դարձել է ակումբի նոր դեսպանը
СпортԱյս մասին հայտնում է կատալոնական թիմի մամուլի քարտուղարությունը:
37-ամյա ֆրանսիացին կներկայացնի «Բարսելոնան» տարատեսակ միջոցառումների ընթացքում: Բացի դա, Աբիդալը կմիանա «Legends» նախագծին՝ նախկին ֆուտբոլիստների թիմին, որն ամբողջ աշխարհում ընկերական խաղերի է մասնակցում:
Էրիկ Աբիդալը 2007 թվականին է տեղափոխվել «Բարսելոնա»: 6 տարի անց նա տեղափոխվել է «Մոնակոն», իսկ կարիերան ավարտել է «Օլիմպիակոսում» 2014 թվականին:
Ընդհանուր առմամբ ֆրանսիացին 193 հանդիպման է մասնակցել «Բարսելոնայի» կազմում և դարձել է 2 գոլի հեղինակ: