Բավարիան ձեռք բերեց Լիոնի կիսապաշտպանին
СпортՄյունխենի «Բավարիան» ձևակերպել է ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոյի տրանսֆերը,- հաղորդում է «Transfernews»-ը:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին մասնակցել է 47 հանդիպման, խփել 14 գնդակ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: Մարտին նա նորամուտն է նշել Ֆրանսիայի հավաքականի կազմում:
Տոլիսոյի համար Գերմանիայի չեմպիոնը վճարել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ: