Արսենալը սահմանել է Օլիվյե Ժիրուի հրաժարագինը
СпортԼոնդոնի «Արսենալը» դեմ չէ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուին վաճառելուն:
Ինչպես տեղեկացնում է «London Evening Standard»-ը, «զինագործները» պատրաստ կլինեն վաճառել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին, եթե նրան փոխարինող գտնեն: Դիտարկվում են «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի և «Լիոնի» առաջատար Ալեքսանդր Լակազեթի թեկնածությունները:
Ժիրուի վաճառքից ստացված գումարը կարող է կազմել 25 միլիոն եվրո: