Արսեն Ղազարյանը արտահանման համար հիմնական խնդիր է տեսնում արդյունաբերական ծավալների մեծացումը
ЭкономикаՆերկայումս Լարսի անցակետն անխափան աշխատում է` իր տեխնիկական ապահովվածությամբ լիովին բավականացնելով Հայաստանի ապրանքաշրջանռությանը:
Այս մասին հունիսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքով` Լարսի անցակետի հետ կապված խնդիրները կախված են միայն բնությունից:
«Վրացական կառավարությունը 32 մլն դոլարի ներդրում է կատարել Լարսի ճանապարհի ամրացման, երկու թունելների կառուցման ուղղությամբ: Դրան զուգահեռ երեք երկրների վարչապետների մակարդակով քննարկվում են այլընտրանքային ճանապարհներով փոխադրումներ կատարելու հարցերը:
Հայաստանն այսօր օգտվում է Լարսի անցակետից, իսկ դրա խափանման դեպքում լաստանավերով փոխադրումներ ենք իրականացնում: Խնդիրը միայն արտադրական ծավալների մեծացումն է, որպեսզի կարողանանք ԵԱՏՄ, եվրոպական և ԱՄՆ շուկաների պահանջարկը բավարարել: Մեր խնդիրը ներկայումս ենթակառուցվածքները չեն, այլ արդյունաբերական ծավալների մեծացումը»,- ասաց Ղազարյանը: