Մահացել է հայտնի դերասան Ալեքսեյ Բատալովը
ОбществоԱյսօր առավոտյան 89 տարեկան հասակում մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Բատալովը: Հունվարին նա կոտրել էր ազդրոսկրը, իսկ փետրվարին նրան վիրահատել էին: Այդ ժամանակվանից Բատալովը հիվանդանոցից չէր տեղափոխվել տուն: