Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ կլինեն
ОбществоՀունիսի 15-ին, ժամը 09:00-ից կդադարեցվի Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածների ջրամատակարարումը:
Այդ մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
«Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին Ժամը 09.00-23.00 կդադարեցվի Օստրովսկու, Գլինկայի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Միչուրինի, Երկաթգծի փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքների, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-168, Զավարյան փող. 1-40 համարների, Խորենացի 3 փակուղու ջրամատակարարումը
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: