Անգլիայի հավաքականի դարպասապահը բուժզննում է անցել Էվերթոնում
Спорт«Սանդերլենդի» դարպասապահ Ջորդան Լի Պիկֆորդը հաջողությամբ է բուժզննում անցել «Էվերթոնում»,- տեղեկացնում է «The Guardian»-ը:
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար լիվերպուլցիները կվճարեն 30 միլիոն ֆունտ ստերլինգ, այդ մասին կհայտարարվի առաջիկա օրերին: Այդ գումարը ռեկորդային է բրիտանացի դարպասապահների համար:
Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրած 29 խաղում Պիկֆորդը բաց է թողել 50 գնդակ: