Չորս ֆուտբոլիստ փորձաշրջան են անցնում «Շիրակ»-ում
Спорт«Շիրակ»-ը վերսկսել է մարզումները Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չորս նորեկ միացել են «Շիրակի» մարզումներին։ Գյումրի է վերադարձել գանացի 27-ամյա պաշտպան Էդվարդ Կպոդոն, որը «Շիրակի» կազմում 2014 թ. հանդես եկավ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում։ Նախորդ մրցաշրջանը Կպոդոն անցկացրել է «Գանձասար-Կապանի» կազմում։ Գյումրեցիներին է միացել նաև «Փյունիկի» նախկին սան, հարձակողական ոճի 23-ամյա կիսապաշտպան Գագիկ Պողոսյանը, որի վերջին ակումբը եղել է իսպանական երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիրջին Դել Կամինո»-ն։
«Շիրակի» հետ մարզվում են նաև կիսապաշտպաններ՝ 23-ամյա բոսնիացի Ալեքսանդար Իլիչը և 26-ամյա սերբ Իգոր Ստանոևիչը։ Ալեքսանդար Իլիչի նախորդ թիմը եղել է Մակեդոնիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Բրեգլանիցա Ստիպը», իսկ Իգոր Ստանոևիչը խաղացել է եկել սերբական «Զեմուն»-ում։