Տիգրան Բարսեղյանը երկարաձգեց «Վարդարի» հետ պայմանագիրը
СпортՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը երկարաձգել է մակեդոնական «Վարդարի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:
23-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը:
Տիգրան Բարսեղյանը 2016-ից է խաղում «Վարդարում», որի կազմում Մակեդոնիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 16 խաղի եւ դարձել 7 գոլի հեղինակ: «Վարդարն» այս տարի պահպանել էր Մակեդոնիայի չեմպիոնի տիտղոսը: