Կայացավ Լուսինե Զաքարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական հուշ-ցերեկույթը
КультураՀայաստանի ազգային գրադարանի դահլիճում կայացավ Լուսինե Զաքարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական հուշ-ցերեկույթը: Օպերային երգչուհի, պրոֆեսոր Ալիս Հեքիմբաշյանը Լուսինե Զաքարյանին հիշում է որպես մի մարդու, ում հաջողվեց հոգեւոր երաժշտությունը դուրս բերել եկեղեցու պատերից:
«Ես հաճախ էի լինում նրա դասերին, ինչն ինձ մեծ բավականություն էր պատճառում: Նա ինձ ամեն անգամ ընդառաջում եւ մեծ սիրով տալիս էր հոգեւոր ստեղծագործությունները, որպեսզի ես եւս պարապեմ»,- ասաց նա:
Հուշ-ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Զաքյանը և դաշնակահար Արմեն Աղաջանյանը:
Կոմիտասի հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարողԼուսինե Զաքարյան ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Ախալցխայում: Ժողովրդի կողմից շատ սիրված երգչուհու աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։ 1972 թվականին երգչուհին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: