Դատի տալ չար ուժերի դեմ չպայքարելու համար
АналитикаՀայաստանում քաղաքական դաշտը գնալով անլրջանում է և ի դժբախտություն հասարակության առաջին հերթին անլրջանում են իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը: Հետաքրքիր է, որ կան քաղաքական ուժեր, որոնք երկրի առաջ ծառացած բազմաթիվ լրջագույն խնդիրները թողած շոուներ կազմակերպելով են զբաղված,- գրում է POLITIK.am-ը:
Քաղաքական դաշտի անլրջացման ջահակիրը «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է: Պարզվում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը պատրաստվում է Տարոն Մարգարյանի դեմ դատական գործընթաց նախաձեռնել: Պատճառը 2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում տեղացած հորդառատ անձրևն է:
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ 2007 թվականից առ այսօր շուրջ 100 միլիոն եվրոյի վարկ է տրամադրվել Երեւանում ջրային տնտեսության ոլորտը բարելավելու համար, որը ըստ հայտարարության նպատակային չի ծախսվել:
Նախ պետք է նկատել, որ այդ վարկերը միջպետական վարկեր են եղել և վերցնողը եղել է ՀՀ կառավարությունը: Եվ հետո վարկային միջոցները տրամադրված են եղել ոչ միայն ջրահեռացման, այլ նաև ջրամատակարարաման համար, իսկ այն որ վերջին տարիներին Երևանում ջրամատակարարման վիճակը անհամեմատ բարելավվել է կարծում ենք զգացել է նաև կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Երևանի նման մեծ քաղաքում, որտեղ մեկ միլիոնից ավել մարդ է բնակվում հորդառատ անձրևի պատճառով ընդամնեը երկու փողոց է ժամանակավորապես անանցանելի եղել: Երևանում տեղի է ունեցել այն ինչ լինում է աշխարհի բազմաթիվ այլ քաղաքներում:
Իհարկե Երևանում դեռ կան անելիքներ և հենց դրա համար են ընտրված քաղաքային իշխանությունները: Խնդիրներն իհարկե պետք է փորձել լուծել և հետևելով Տարոն Մարգարյանի գործունեությանը կարելի է վստահաբար ասել, որ դրանք կգտնեն իրենց լուծումները: Եվ եթե քաղաքական ուժը իսկապես մտահոգ է քաղաքացիների խնդիրներով, ապա կարող է խնդրի լուծման սեփական տարբերակը գրավոր կերպով ներկայացնել Երևանի ավագանու քննարկմանը և փորձել համոզել իր գործընկերների, որ հենց իր առաջարկն է ճիշտ լուծումը: Նախաձեռնել նման անիմաստ դատական պրոցես նշանակում է քեզ հուզում է ոչ թե խնդիրը, այլ ցանկություն ունես մի քանի անգամ ավել հայտնվել լրատվականների լրահոսերում:
Հ.Գ. Այս տրամաբանությամբ առաջնորդվողները մի օր էլ կարող են Տարոն Մարգարյանին դատի տալ չար ուժերի դեմ արդյունավետ պայքար չտանելու համար: