Սպիտակ տունը ձգտում է հասնել Աֆրիկայից ժամանողների համար կարանտինի վերացման
Международные новостиՍպիտակ տունը ձգտում է հասնել Արևմտյան Աֆրիկայից բոլոր ժամանողների և այնտեղ Էբոլա վիրուսով վարակվածների հետ շփվածների համար երեքշաբաթյա հարկադրական կարանտինի վերացման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The New York Times թերթին:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Նյու Յորքի և Նյու Ջերսիի նահանգապետներ Էնդրյու Քուոմոյի և Քրիս Քրիստիի հետ՝ փորձելով նրանց համոզել պարտադիր կարանտինի վերացման անհրաժեշտության հարցում:
«Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը նահանգապետերի ընդունած որոշումը համարել է «չհամաձայնեցված, հապճեպ և գիտական տեսակետից չհիմնավորված»,- նշել է թերթը:
Երկու նահանգների իշխանությունները որոշել են պարտադիր կարանտին սահմանել այն բանից հետո, երբ Գվինեայից Նյու Յորք վերադարձած 33-ամյա բժիշկ Քրեյգ Սփենսերի մոտ հոկտեմբերի 23-ին ախտորոշվել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդություն: Մինչև այն պահը, երբ նրա մոտ հայտնվել են հիվանդության ախտանշանները և նրան տեղափոխել են հիվանդանոց, Սփենսերը երթևեկել է մետրոյով, նստել տաքսի, զբոսնել է քաղաքում և այցելել խորտկարաններ: Քոոմոյի և Քրիսիտիի կարծիքով՝ կամավոր կարանտինը բավական չէ, քան որ մարդիկ կարող են խոստանալ այն պահպանել, իսկ իրականում դա չանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: