Ամպամած եղանակին շուտով կփոխարինի բարձր ջերմային ֆոնը. Երևանում 35 աստիճան տաքություն է սպասվում. Գագիկ Սուրենյան
ОбществоԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ամպամած և զով եղանակին շուտով կփոխարինի բարձր ջերմային ֆոն:
«Ժողովուրդ ջան, այս սառը եղանակից չտխրեք, հունիսի 17-20-ին հարավից ակտիվ տաք հոսանքներ են ներթափանցելու, օդի ջերմաստիճանը այսօրվա նկատմամբ բոլոր մարզերում բարձրանալու է 5-6 աստիճանով, արդեն հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն»,-գրել է Գագիկ Սուրենյանը: