Դատապարտյալի մոտ հայտնաբերվել է դարչնագույն հեղուկով լցված ներարկիչ
ОбществоՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 15-ին` ժամը 16:45-ի սահմաններում, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ կանաչու մեջ հայտնաբերել են մեկ դեղին դեղահաբ: Խուզարկվել է նաև վերոնշյալ դատապարտյալի հիվանդասենյակը: Սառնարանի միջից հայտաբերվել և առգրավվել է ներարկիչ` լցված դարչնագույն հեղուկով, ինչպես նաև բինտի մեջ փաթաթված դարչնագույն կոշտ զանգված: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: