Նոր Եդեսիայում գայլերը 100 ոչխար են հոշոտել
ОбществоԱրագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի արոտավայրում գայլերն այսօր՝ հունիսի 16-ին, գայլերը հոշոտել են 100 ոչխար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: