ԵԱՏՄ-ն և Իրանը ավարտել են ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի քննարկումները
ЭкономикаԵվրասիական տնտեսական միության պատվիրակությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն ավարտել աշխատանքները ազատ առևտրի գոտի ձևավորելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի տեքստի վրա:
Բանակցությունների հերթական փուլը կայացել է հունիսի 13-14-ը, Թեհրանում:
Ժամանակավոր համաձայնագրի համաձայն՝ կողմերը պետք է հետևեն Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, ապահովեն առավելագույն բարենպաստ պայմաններ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի համար:
Առաջիկայում Եվրասիական տնտեսական միությունը կշարունակեն բանակցությունները ապրանքների շուկայի փոխադարձ հասանալիությունը ազատականացնելու վերաբերյալ: Կողմերը պետք է համաձայնեցնեն նաև սակագնային պարտավորությունները: