Երեւանում կանաչ տարածքների քանակը վերջին տարիներին ավելացել է. Կամո Արեյան
ОбществоԵրեւանի քաղաքապետարանում յուրաքանչյուր կրճատում հիմնավորված է եւ չի կարող ինքնանպատակ լինել:
Լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշեց, որ Երեւանի հաստիքակազմը համապատասխանում է լիազորությունների այն ծավալին եւ բեռին, որ դրված է օրենքով Երեւանի քաղաքապետարանի առջեւ:
«Եթե ռեսուրսը չի բավարարում, լիազորությունը մնում է թերի»,- ասաց Արեյանը:
Երեւանի քաղաքապետի տեղակալը դժգոհ չէ, որ իր աշխատավարձը 2013 թվականից ի վեր չի բարձրացել:
«Ես գոհ եմ իմ աշխատավարձից: Այն ինձ առայժմ բավարարում է»,- ասաց Կամո Արեյանը:
Անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության այն մեղադրանքներին, թե Կամո Արեյանի կառավարման ժամանակահատվածում կանաչ տարածքների կրճատում է նկատվում, Կամո Արեյանն ասաց, որ մայրաքաղաքում կանաչ տարածքների ծավալը մեծացել է:
«Ես չեմ ամաչում իմ կատարած աշխատանքից: Մեզ հաջողվել է Երեւանի կանաչ տարածքները նվազագույնից` 3.5-ից հասցրել ենք 7.4 մարդ-քառակուսի մետրից»,-հավելեց քաղաքապետի առաջին տեղեկալը: