Թիվ 8 ավտոբուսում 25-ամյա աղջկա դրամապանակ «թռցնողին» 6 օր անց գտել են, բայց գողոնը չկա
ОбществоՀունիսի 9-ին, ժամը 23-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Դիաննա Խ.-ն եւ հայտնել, որ թիվ 8 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային եւ նույնականացման քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները հունիսի 15-ին, ժամը 21-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մամիկոնյանց փողոցի 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: