Թիվ 63 երթուղու ավտոբուսում «թռցրել է» կնոջ պայուսակը. կասկածյալին գտել են
ОбществоՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 31-ամյա Հարություն Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս խոստովանական բացատրություն է տվել, որ թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: