Հանրային խորհրդում քննարկվեցին մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավոր տարբերակները
ОбществоՀանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավոր տարբերակները: «Արթուն» ԲԲԸ տնօրեն Հմայակ Հարությունյանը մետրոպոլիտենի կառուցման 4 տարբերակ առաջարկեց: «Հալաբյան-Աբելյան խաչմերուկում արդեն իսկ պատրաստ 2,5 կմ երկարությամբ ընթացքային թունել ունենք, լուծված են բոլոր կոմունիկացիաների հարցերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` կայարանի կառուցման համար 150 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ: «Մեր նախագծով նախատեսում ենք 320 մետր թունելներ կառուցել եւ 109 մետր կայարանային հատված, որին կհաջորդեն եւս 100 մետր ստորգետնյա էլեկտրակայանն ու սպասարկող անձնակազմի համար երկհարկանի թունելային համակարգը»,-ասաց նա՝ հավելելով, որ չարժե մետրոպոլիտենի նոր ուղղություն ընտրել, քանի որ դա հսկայական գումարների հետ է կապված:
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման համար դեռ 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել խորհրդային տարիներից ի վեր: «Մենք մեր քննարկման արդյունքում նախագծային տարբերակը կառավարությանն ենք ուզում ներկայացնել եւ փորձել հետամուտ լինել, որ եկող տարվա բյուջեում միջոցներ հատկացվեն դրա իրականացման ուղղությամբ»,-ասաց նա:
Աջափնյակի «Արագած»