Skype-ի աշխատանքը խափանվել է
ОбществоԱմերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության Skype տեսաձայնային ծառայության աշխատանքը խափանվել է աշխարհի բազմաթիվ երկրներում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, բլոգերների փոխանցմամբ՝ ծառայությունն արդեն երկար ժամանակ է, ինչ անհասանելի է Շվեյցարիայում, Պակիստանում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:
Օգտատերերը կորցրել են կապը ծառայության հետ, չեն կարողանում հաղորդագրություններ ուղարկել կամ ստանալ:
Skype-ի ներկայացուցիչները հայտնել են, որ տեղյակ են խնդրից ու այժմ աշխատում են տեխնիկական խոտանի վերացման ուղղությամբ:
Նշվում է, որ Skype-ի թիմը չի ասել անսարքության պատճառը: