Ереван, 21.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС Россия может увеличить срок пребывания в стране перевозчиков из Армении Трамп заявил, что больше не будет думать только о мире Спикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из Баку Гамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроля Сеть фиксированной связи Ucom доступна в Зовуни У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам Вардеванян Министр юстиции РА приняла посла Болгарии В Гренландии отметили спад экономической активности после угроз США «Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформации


Հայաստանում ընդհանուր առմամբ ապաստանել են 19 000 փախստական

Общество

 Հայաստանում այսօր ապրում են Իրանից, Իրաքից, Ուկրաինայից, Ասիայի և Աֆրիկայի մի քանի երկրներից եկած փախստականներ՝ թվով 19 000 հոգի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը իր խոսքում նշեց, որ փախստականների մեծ մասը կարողանում է հյուրընկալվել: 
«Ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության այն մոտեցումը, որը որդեգրվել է փախստականների խնդիրների վերաբերյալ, և Հայաստանի անկախության հռչակումից սկսած հայ հասարակության մասնակցությունը փախստականների ընդունման հարցին։ Հայաստանը Սիրիայում ողբերգական հակամարտության սկսվելուց հետո ընդունել է ավելի քան 22000 մարդու՝ հիմնականում էթնիկ հայկական ծագմամբ։ Նրանց մի մասը մեկնեց Պարսից ծոցի արաբական երկրներ, որպես աշխատանքային միգրանտներ, օգտվեց վերաբնակեցման հնարավորություններից կամ միացավ իր ընտանիքի անդամներին։ Այժմ, ՄԱԿ ՓԳՀ տվյալներով, այստեղ շարունակում է ապրել 15 000 տեղահանված սիրիահայ»,- ասաց Բիրվիրթը։ 
Նրա խոսքով՝ Հայաստանում փախստականները և տեղահանվածները կազմում են հասարակության ամենաաղքատ խավը։ 
Որոշ ընտանիքներ, մասնավորապես նրանք, որոնք բաղկացած են տարեցներից, միայնակ ծնողից, ուսանողներից կամ հաշմանդամություն ունեցող անձանցից, ինտեգրման ճանապարհին ավելի շատ խնդիրների են բախվում։ 
«Աշխատունակությունը, սահմանափակ աշխատատեղերը և ցածր աշխատավարձերը իրական խոչընդոտներ են հանդիսանում նրանց համար։ Երկարաժամկետ ապաստանը շարունակում է մնալ մարտահրավեր։ Տեղահանված անձանցից շատերը բնակարաններ են վարձում, շատերը առնվազն ստանալով վարձակալության սուբսիդավորում ՄԱԿ ՓԳՀ-ի և սփյուռքի կազմակերպությունների` Armenian Redwood Project-ի և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDEA) հիմնադրամի կողմից։ Շատ ընտանիքներ չեն բացառում հնարավորության դեպքում իրենց ապահով և արժանապատիվ վերադարձը Սիրիա։ Մեծ թվով ընտանիքներ իրենց հեռավոր ապագան տեսնում են Հայաստանում»,- ասաց ՝ Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի ներկայացուցիչը։ 
Քրիստոֆ Բիրվիրթը նշեց, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ ՄԱԿ ՓԳՀ-ն ի վիճակի է ոչ միայն նախնական արտակարգ իրավիճակների մարդասիրական օգնություն տրամադրել, այլև, հնարավոր է, մեկ քայլ առաջ անել հարատև լուծումներ հայտնաբերելու տեսանկյունից։ 
«Ես գնահատանքով ուզում եմ անդրադարձ անել այն ընտանիքներին, ում կարողացել ենք խնամել։ Բազմաթիվ ուսանողներ կարողացել են ավարտել իրենց կրթությունը և այժմ աշխատում են։ Սիրիայից տեղահանված շատ սիրիահայեր կարողացել են գտնել աշխատանք, շատերը ինքնազբաղվածությամբ են գտել գումար վաստակելու ճանապարհ։ Տեղահանված ընտանիքներից շատերը օգտվելով, իրենց մասնագիտական հմտություններից, աշխատանքային և ձեռներեցության փորձ ունենալով, հիմնել են փոքր և միջին բիզնեսներ։ Այժմ դրանք հաջող կառավարում են, լինեն դրանք ռեստորան, սրճարան, ֆուրշետների կազմակերպում, թե գործարաններ և արհեստանոցներ տեքստիլի, կոշիկի և ոսկու արտադրության ոլորտում»,- ասաց նա և հավելեց, որ երկրի տնտեսական զարգացման գործում Կառավարության նոր ուղղությունները մեծ ուշադրություն են դարձնում փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ 
Բիրվիրթը նշեց նաև, որ վարչապետը բազմիցս գնահատել է տնտեսական զարգացման գործում տեղահանված բնակչության արժեքը։ 
Ապրանքների որակը, ինչպես նաև որակի և գնի համապատասխանությունը տեղահանված գործարարներից մի քանիսի համար նպաստել են իրենց ապրանքների արտահանման երրորդ երկիր՝ Իրան, Ռուսաստանի Դաշնություն։ 
Բացի Սիրիայում հակամարտության հետևանքով Հայաստանում պաշտպանություն հայցող տեղահանված անձանց, Հայաստանը կանգնած է այլ տեղահանության մարտահրավերների առջև ևս։ 1988-1992 թթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով բազմաթիվ տեղահանված անձինք դեռևս չեն օգտվել Հայաստանում քաղաքացիության ձեռքբերման իրենց հնարավորությունից և շարունակում են մնալ դե յուրե փախստականներ։ 
2016 թվականի ապրիլին ԼՂ հակամարտության սրման արդյունքում ավելի քան 2 000 մարդ Արցախի Հանրապետությունից տեղափոխվել են Հայաստան։ Նրանցից շատերը կացարան են գտել բարեկամների կամ ընտանիքի ընկերների մոտ։ 
ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչությունը արագ և արդյունավետ արձագանքել է ՝ առաջարկելով նպաստային առաջնային օգնության պարագաները և շատ կարճ ժամանակահատվածում տրամադրել է դրամական աջակցություն առավել կարիքավոր անձանց։ ԱՀ-ի տեղահանված անձանցից շատերը ի վիճակի եղան վերադառնալ։ 2016 թվականին վերջին 537 անձ (172 ընտանիք), հիմնականում հակամարտությունից տուժած գյուղից՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված։ 

 

Кто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — ПашинянБелый дом назвал уместным жестом показанный Трампом рабочему средний палецВ Иране суды над некоторыми участниками беспорядков будут открытымиНАБУ обвинило в коррупции главу одной из фракций Рады- это Юлия ТимошенкоМирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалосьТолько в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»Почему КС уклоняется от ответа на вопрос, игнорируя требование законодательства? «Паст»Ucom внедряет Hecttor AI для повышения качества коммуникаций в колл-центре А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»Запасы газа в Германии упали до рекордного минимумаЗвезда «Эмили в Париже» Эудженио Франческини рассказал, что он на самом деле думал о съемках обнажённой сцены с Лили КоллинзАрхимандрит Рубен Заргарян проводит воскресную Св. Литургию в АраратеГосагентство по туризму Азербайджана выразило недовольство действиями армянского лыжника Микаела МикаелянаПосольство: Обеспокоенности Армении по поводу высказываний Соловьева будут переданы в МИД РоссииНачался процесс аттестации на 2026 год высшего и старшего офицерского состава Вооруженных Сил РАПашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системы