Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը
ЭкономикаՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հունիսի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ տնտեսության ներկա իրավիճակն ու ֆինանսական կայունությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ներկայումս վարվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը: