Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном FT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретов Иран начал экспорт нефти после прекращения американской блокады В реке Памбак обнаружено тело 7-летней девочки Россельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе


Խունկն ու սոդան չեն օգնի

Lifestyle
PanARMENIAN.Net-ը գրում է.
 
Պարզ ճշմարտություններ քաղցկեղի բուժման մասին

Ժամանակ առ ժամանակ հայաստանյան լրատվամիջոցներում հայտնվում են քաղցկեղի բուժման նոր, «ալտերնատիվ» մեթոդների մասին հոդվածներ, որոնք նկարագրվում են, որպես «առավել արդյունավետ, քան ավանդական բուժման միջոցները»: Բավականին երկար կարելի է թվարկել լիմոնով, սոդայով, գազարով, մեղրով, խունկով, միզաբուժությամբ և այլ մեթոդներով բարդագույն այդ հիվանդության «բուժման» մասին նյութերի բազմազանությունը հայաստանյան լրատվական դաշտում, սակայն մեկ բան պարզ է. նման հոդվածների հեղինակները, գուցե անգիտակցաբար, վնաս են հասցնում դյուրահավատ մարդկանց, ովքեր հավատալով «հրաշագործ բուժման» միջոցներին՝ չեն դիմում, կամ չափից շատ ուշ են դիմում իրական բուժօգնության:

PanARMENIAN.Net - Քաղցկեղը լուրջ է, չափազանց լուրջ: Տասնամյակների ընթացքում բազում գիտական խմբեր ու բժիշկներ որոնում են հիվանդության բուժման նոր, իսկապես արդյունավետ մեթոդներ՝ արձանագրելով հաջողություններ, կամ ոչ: PanARMENIAN.Net ը չի վստահում հեքիմներին ու «լիմոնաբուժությանը», և ներկայացնում է այդ հիվանդության բուժման մասին պարզագույն ճշմարտություններ, որոնք, գուցե, թույլ կտան մարդկանց զերծ մնալ թյուրիմացություններից:

Ի՞նչ է քաղցկեղը

Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, որ քաղցկեղը մեկ հիվանդություն չէ: Ընդհանրապես, գիտականապես ճշգրիտ կարելի է հիվանդությունների այդ դասն անվանել չարորակ նորագոյացություններով պայմանավորված հիվանդություններ, քանի որ նման գոյացություններն առաջանում են ինչպես էպիթելային, այնպես էլ շարակցական հյուսվածքներում: Էպիթելային հյուսվածքների չարորակ նորագոյացություններն ավանդաբար անվանում են քաղցկեղ, իսկ շարակցականինը՝ սարկոմաներ: Կարելի է առանձնացնել նաև արյան ու նյարդային համակարգի չարորակ հիվանդությունները, սակայն ավելորդ մանրամասների մեջ չմտնելու համար ընդամենն ամփոփենք, որ չարորակ նորագոյացությունները, մասնավոապես՝ քաղցկեղը, դա մեկ կոնկրետ հիվանդություն չէ, այլ տարբեր օրգանների ու օրգան-համակարգերի խիստ տարբերվող հիվանդությունների համախումբ:

Այս հիվանդությունները, սակայն, ունեն մեկ միավորող հանգամանք՝ բջիջների անտիպիկ բազմացումը: Սովորական պայմաններում ցանկացած բջիջ իր կորիզում պարունակում է հաջորդ սերունդների մասին ինֆորմացիա՝ ԴՆԹ-ի տեսքով, որի շնորհիվ նույն այդ բջջի կիսվելուց առաջացած նոր բջիջները կրկնում են իրենց նախորդին: Բացի այդ, յուրաքանչյուր բջջում գործում է այսպես կոչված ապոպտոզի մեխանիզմը, որն իրենից ներկայացնում է բջջի մահվան հստակ ծրագրավորում, որի շնորհիվ ծեր, շարքից դուրս եկած բջիջները մահանում են: Բջջի ԴՆԹ-ում խոտանների ու մուտացիաների արդյունքում այս համակարգերը կարող են փոխվել, տեղի է ունենում մալիգնիզացիա (չարորակացում), ապոպտոզի մեխանիզմից ազատված բջիջները սկսում են անկառավարելի բազմանալ: Քաղցկեղի տեսակն ուղղակիորեն կախված է չարորակ բջիջների հատկություններից, չափից, աճի արագությունից և այլն: Ըստ այդմ կազմակերպվում է բուժումը:

Վիրահատական բուժում

Ավանդական բժշկության մեջ քաղցկեղային հիվանդությունների բուժման երեք եղանակ կա՝ վիրահատական, ճառագայթային և քիմիոթերապիա: Նոր մշակվող մեթոդներին դեռ կանդրադառնանք, սակայն հարկ է նշել, որ կախված հիվանդության փուլից, տարածվածությունից, տեղայակությունից ու բուժմանն արձագանքից մեծամասամբ կիրառվում են երեք ուղղությունները՝ կոմբինացված ու տարբեր հաջորդականությամբ:

Վիրահատական միջամտությունը բուժման համեմատաբար հին, դասական մեթոդներից է: Այն բարձր արդյունավետություն ունի հատկապես այն դեպքում, երբ ուռուցքի աճը սկզբնական փուլերում է (առաջին, կամ երկրորդ), իսկ մետաստազները կամ բացակայում են, կամ դրանք լոկալիզացված են մոտակա ավշային հանգույցներում: Բացի այդ, վիրահատական միջամտության համար կարևոր է, որպեսզի ուռուցքը սերտաճած չլինի կենսական կարևոր օրգանների հետ, ինչը կարող է վտանգավոր լինել հիվանդի կյանքի համար, ինչպես նաև հնարավորինս փոքր ծավալ զբաղեցնի՝ կյանքի որակի հետագա պահպանման նպատակով: Վիրահատական միջամտության դեպքում հեռացվում է բուն ուռուցքը (որոշ չափով նաև մերձակա առողջ հյուսվածքները) և մետաստազներով խոցված ավշային հանգույցները:

Ճառագայթային բուժում

Ճառագայթային բուժումն (ռենտգենոթերապիա, տելեգամմաթերապիա, էլեկտրոնոթերապիա, նեյրոնային թերապիա և այլն) էլեկտրամագնիսական բարձր էներգետիկ ճառագայթման կամ տարրական միջուկային մասնիկների կիրառումն է, որը կարող է սպանել ուռուցքային բջիջները, կամ խոչընդոտել դրանց աճին ու կիսվելուն: Որոշ առողջ բջիջներ, որոնք հայտնվում են ճառագայթման տարածքում, ևս վնասվում են, սակայն դրանց մեծ մասը կարող է վերականգնվել:

Ուռուցքային բջիջներն ավելի արագ են կիսվում, քան դրանք շրջապատող առողջները, այդ իսկ պատճառով ճառագայթումը նրանց համար ավելի մահացու է. հենց այս տարբերությամբ է պայմանավորված քաղցկեղի ճառագայթային բուժման արդյունավետությունը: Այն կիրառվում է հիվանդության տարբեր տեսակների բուժման համար, ընդ որում՝ ներկայումս հիվանդների ավելի քան կեսը հաջողությամբ բուժվում է (կախված, բնականաբար, հիվանդության փուլից ու մետաստազների քանակից): Ճառագայթումը կարող է կիրառվել նաև որպես ինքնուրույն բուժման մեթոդ, հատկապես այն դեպքերում, երբ ուռուցքը տեղակայված է կենսական կարևոր օրգանների հատվածում ու վիրահատական միջամտությունը կարող է վտանգավոր լինել, կամ անհնարին է: Երբեմն ճառագայթային բուժումը կիրառում են վիրահատությունից առաջ՝ ուռուցքի չափերի փոքրացման նպատակով, կամ հետո՝ մնացած չարորակ բջիջները ոչնչացնելու համար:

Քիմիոթերապիա

Քիմիոթերապիան որևիցե չարորակ նորագոյացության բուժումն է թույների ու տոքսինների միջոցով, որոնք մահացու ազդեցություն են ունենում չարորակ բջիջների վրա՝ համեմատաբար փոքր բացասական ազդեցություն ունենալով հիվանդի ընդհանուր օրգանիզմի վրա: Թույնը կամ տոքսինն այս դեպքում անվանում են քիմիական դեղամիջոց, կամ քիմիաթերապևտիկ ագենտ: Դեղամիջոցային հակաուռուցքային բուժումը կարող է նախորդել վիրահատությանը, հաջորդել, կամ լինել պրոֆիլակտիկ՝ կրկին կախված հիվանդության փուլից ու մետաստազների առկայությունից: Բժիշկն ընտրում է բուժման մեթոդը՝ ելնելով տարբեր չափորոշիչներից. քաղցկեղի մորֆոլոգիական ձևը, հիվանդության տարածվածությունը, հիվանդի տարիքը, կից հիվանդությունների առկայությունը և այլն:

Հաշվի առնելով, որ դեղամիջոցի ազդեցությունն ուղղված է անվերջ կիսվող բջիջների վրա, քիմիոթերապիան իրականացվում է փուլային եղանակով ու կրկնվում որոշ ժամանակ անց՝ կախված բջիջների կիսման փուլերի հետ: Հայտնի է, որ ցանկացած դեղամիջոց բացի դրական, բուժիչ էֆեկտից կարող է առաջացնել նաև անցանկալի կողմնակի ազդեցություն: Ու եթե մյուս դեղամիջոցների համար արտահայտված կողմնակի ազդեցությունը պատճառ է բուժումը դադարեցնելու, հակաուռուցքային բուժման դեպքում այն դադարեցնել չի կարելի, հետևաբար օրգանիզմի կողմից առաջանում են թունավորման որոշակի նշաններ՝ մազաթափություն, սրտխառնոց, փսխում, թուլություն և այլն: Այդուհանդերձ, բուժման այս մեթոդը, թե առանձին, և թե մյուս երկու մեթոդների հետ միասին, բազմիցս ապացուցել է իր բարձր արդյունավետությունը հատկապես արյան չարորակ հիվանդությունների հետ կապված:

Նորագույն մեթոդներ

Բնականաբար, ավանդական մեթոդների հետ միասին գիտնականները մշակում ու թեստավորում են նոր, առավել քիչ ցավալի ու արդյունավետ մեթոդներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ բժշկության մեջ ցանկացած նոր մոտեցում անհրաժեշտ է տարիներով փորձարկել, զարգացնել, ապա, արդյունավետության դեպքում, միայն ներառել: Նորագույն մեթոդների թվին է պատկանում այսպես կոչված իմմունային բուժումը, որի դեպքում իմունիտետի՝ գենետիկ մակարդակում խմբագրված ու փոփոխված բջիջները նպատակաուղղված հարձակվում են ուռուցքային բջիջների վրա ու ոչնչացնում դրանք՝ չվնասելով առողջները: Մեկ այլ մոտեցում է (որի կլինիկական իրականացումը դեռ բավականին հեռու է) նանոչափերի ռոբոտների ներարկումն օրգանիզմ, որոնք ևս, հատուկ մարկերների միջոցով գտնում են չարորակ բջիջներն ու ոչնչացնում:

Կան շատ այլ հում մեթոդներ ևս, որոնք, սակայն, առայժմ լայնորեն չեն կիրառվում քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ ու չեն կարող փոխարինել ավանդական եռյակին:

Առողջ եղեք:

 

Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России