Երևանում կանցկացվի Սերգեյ Ասլամազյանի 120-ամյակին նվիրված համերգային երեկո
КультураԹավջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Ասլամազյանի 120-ամյակին նվիրված համերգային ծրագիրը տեղի կունենա հունիսի 21-ին «Նարեկացի» արվեստի միությունում: Միջոցառմանը Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը և մենակատար Քնարիկ Առաքելյանը կներկայացնեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Կատարելու եմ Կոմիտասի, Մոցարտի և այլոց ստեղծագործությունները: Սա իմ ավարտական համերգն է, որը շատ եմ կարևորում և հույս ունեմ, որ այն լավ կանցնի»,- նշեց 15-ամյա Քնարիկ Առաքելյանը:
Նա հավելեց, որ ընտրել է երաժշտության դասական ճյուղը, քանի որ իր քույրը նույնպես դասական երգչուհի է: «Ինձ դուր է գալիս այդ երաժշտությունը. այն հանգստացնող հատկություն ունի ու շատ հուզիչ է: Շատ կցանկանամ կրթությունս շարունակել Ռուսաստանում, լավ երգչուհի դառնալ և ապագայում համերգներով հանդես գալ Վիեննայի խոշորագույն պետական օպերային թատրոնում»,-եզրափակեց երգչուհին:
Ս․Ասլամազյանի անվ․երաժշտական դպրոցի երգչախումբը ստեղծվել է 2009 թվականին, մասնակցել միջազգային և հանրապետական մրցույթների՝ արժանացել բազմաթիվմրցանակների։
Երգչախմբի խմբավարը Հասմիկ Ջուլֆալակյանն է: