Բորուսիայի մարզական տնօրեն. Դեմբելեն գալիք մրցաշրջանում ելույթ կունենա Բորուսիայում
СпортԴորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի հնարավոր տեղափոխության շշուկները:
«Դեմբելեն երկարաժամկետ պայմանագիր ունի ակումբի հետ: Բացի այդ, մենք վստահում ենք նրան: Ոչ մի բանակցություններ չենք վարում այլ ակումբի հետ:
Ուսմանը գալիք մրցաշրջանում կշարունակի ելույթները «Բորուսիայում»»,- Ցորկի խոսքն է մեջբերում WAZ-ը:
Հիշեցնենք, որ 20-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «բզեզների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում Դեմբելեն մասնակցել էր 32 հանդիպման, դարձել 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն 50 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Բարսելոնա»: