Հենրիխ Մխիթարյանը կպատասխանի երկրպագուների հարցերին
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաղը` հունիսի 23-ին, Երևանի ժամանակով 19:00-ին կլինի ֆեյսբուքի ուղիղ եթերում և կպատասխանի երկրպագուների հարցերին:
«Ողջույն բոլորին, հետևեք ֆեյսբուքյան իմ էջին, քանի որ վաղը ես կլինեմ ուղիղ եթերում և կպատասխանեմ ձեր հարցերին: Եկեք սկսենք: Պարզապես գրեք մեկնաբանություններ բաժնում և մենք կհանդիպենք վաղը»,- գրել է Մխիթարյանը:
Գրառման հղումը` այստեղ: