Ադրբեջանցի դիվերսանտը մանրամասներ է պատմել Սմբատ Ցականյանի սպանության մասին
Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի, Ստեփանակերտում սկսված դատական նիստի վերսկսումից հետո, որն ընթանում է ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Գուլիեևը որոշ մանրամասներ է պատմել ԼՂՀ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մասին:
,Արմենպրես»-ի հաղորդմամբ' Գուլիևը նշել է, թե Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի առևանգման և սպանության պահերը չի տեսել: Մի քանի օր անց, Ասկերովը հայտարարել է, որ տղային պետք է սպանել: Նրա խոսքով, Գուլիևը շրջվել է կրակոցի ձայնից և տեսել, որ տղան սպանված է: Մեղադրյալը նաև պատմել է, թե ինչպես են գողացվել զինվորական հագուստը, փաստաթղթերը, ինչպես նաև մեկ խոշոր եղջերավոր անասուն: Այնուհետև, նա ասել է, որ Քարվաճառ գնացած Ասկերովին տեսախցիկով նկատել են տեղի բնակիչները. զինվորական և քաղաքացիակ ան հագուստներով 2 մարդ են մոտեցել Գուլիևին, ում խոսքով' քաղաքացիական հագուստով մարդը հարձակվել է նրա վրա, որից հետո ոչինչ չի հիշել:
Գուլիևը հայտնել է, որ Ասկերովի հետ ծանոթացել է 1992թ., Լաչինում: 1990-ականների վերջին Գուլիևը մեկնել է Ռուսաստան աշխատելու: Այնտեղ բանտում 6 տարի է անցկացրել մի կողոպուտի համար, որն իր ավտոմեքենայով էր կատարվել: Բանտից ազատվելուց հետո, Գուլիևը 2004թ.-ից վերսկսել է ծանոթությունը Ասկերովի հետ, որն առաջարկել է գնալ Ղարաբաղ: Խմբի մեկ այլ անդամի' Հասան Հասանովի հետ Գուլիևը ծանոթացել է 2013 թ., իսկ արդեն 2014 թվականի հունիսին, սահմանի վրա ձեռքբերված զենքով, համախոհները Շահումյանի շրջանի հատվածում, հատել են ԼՂՀ սահմանը: