Քաղաքացին ՔԿՀ-ում գտնվող ընկերոջը փորձել է թմրամիջոց փոխանցել
Քաղաքացին «Սևան» քրեակատարողական հիմնարկում գտնվող ընկերոջը հոկտեմբերի 27-ին, ժամը 16:40-ի սահմաններում,փորձել է փոխանցել դեղնականաչավուն զանգված և դեղահաբի կտորներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Ս.-ին այցելության եկած ընկերոջ՝ Է. Վ.-ի մոտից անձնական խուզարկությամբ ներքնազգեստի՝ անդրավարտիքի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 13,5 գրամ դեղնականաչավուն զանգված և 700 միլիգրամ «B 8» դաջվածքով դեղահաբի կտորներ:
Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր: