ԵԱՏՄ-ն ավելի մեծ արդյունք տվեց. Վ. Գաբրիելյան
ЭкономикаԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ասաց, թե ԵԱՏՄ անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան եվրոասոցացումը:
«Մենք գնահատել ենք եվրոասոցացման անցած երկրները՝ Վրաստանն ու Մոլդովան. ԵԱՏՄ-ն ավելի մեծ արդյունք տվեց, բայց, միեւնույն է, ՌԴ ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա մեծ է, եւ ԵԱՏՄ-ին միանալը մեծ արդյունք տվեց»,- նշեց նա:
Ըստ փոխվարչապետի` մինչեւ ԵԱՏՄ անդամակցությունը եւս ՀՀ-ն ՌԴ-ի հետ առեւտուր անում էր, մինչդեռ անդամակցությունից հետո որոշ առավելություններ տրվեցին: «Հիմա Մաքսային միության մեջ ենք, ինչի հետեւանքով մաքսային ձեւակերպումները թեթեւացել են, մաքսատուրքը նվազել է: Համաշխարհային բանկն ասում է, որ գործարարությամբ զբաղվելու համար մենք առեւտրային պայմանների բարելավում ենք ունեցել, որը մաքսային պայմանների բարելավման հետ է կապված», - ասաց նա: