Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար
СпортԱնգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի տրանսֆերով:
Ինչպես տեղեկացնում է «Guardian»-ը, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, սակայն Գերմանիայի փոխչեմպիոնը նրա համար պահանջել է 80 միլիոն եվրո:
Գերմանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 32 խաղում Կեյտան խփել է 8 գնդակ և կատարել 8 արդյունավետ փոխանցում: