Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով
ЭкономикаԱրցախում 2017 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է զբոսաշրջության 42 տոկոս աճ, իսկ մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 222 տոկոս աճ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ինչպես և կանխատեսվում էր, զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որի տնտեսական ազդեցությունն առաջին հերթին զբոսաշրջության վրա է արտահայտվել:
Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ոլորտում 10% աճ է գրանցվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը: