Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը
СпортԼոնդոնի «Չելսիի» և Բուրկինա Ֆասոյի հարձակվող Բերտրան Տրաորեն տեղափոխվել է ֆրանսիական «Լիոն»,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստը տրանսֆերը լիոնցիների համար արժեցել է 10 միլիոն եվրո: Տրաորեն «Լիոնի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:
Ավարտված մրցաշրջանում Տրաորեն վարձավճարով հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում», որի կազմում անցկացրած 39 խաղում խփել է 13 գնդակ: