Նավթի համաշխարհային գներն աճում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0,23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 43,48 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան մատակարարումների արժեքն ավելացել է 0,28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45,96 դոլարի։