Սեքսին կարոտ իմ սփյուռքահայ բարեկամ
АналитикаLraber.info-ն գրում է.
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նշաձող է սահմանել` ներգնա տուրիզմի մասով զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլնի, որից 1.5 մլն-ը սփյուռքահայեր կլինեն: Այսօր այս մասին հայտարարել էր ոլորտի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Համաձայնվեք, բավական խոստումնալից թվեր են հնչում իշխանության կողմից: Եվ հատկապես հատկանշանակն է սփուռքահայերի ներհոսքի թվի մասին հավաստիացումները:
Իշխանության ներկայացուցիչներն այնպես վստահորեն են խոսում սփյուռքահայ զբոսաշրջիկների քանակի մասին, կարծես Հայաստանում բոլոր պայմանները կան նրանց ընդունելու համար: Այնինչ, բոլորիս էլ հայտնի է, որ սպասարկման ոլորտի բոլոր կետերում ՝ ռեստորաններ, տաքսի ծառայություններ, սփյուռքահայերի համար գործում են առանձին մենյուներ՝ ավելի թանկ գներով: Ակամայից հիշում ես Կարգին հաղորդման հայտնի սկետչը սփյուռքահայ բարեկամների մասին:
Իսկ ընդհանրապես զբոսաշրջության մասին: Թիվ սահմանելուց չեն սկսում տուրիզմի զարգացումը: Նախ պետք են նորմալ ճանապարհներ, միջին գների հյուրանոցներ, համապատասխան տուրիստական վայրեր ՝ ակտիվ ու պասիվ հանգստի համար: Խոր Վիրապ-Գառնի-Գեղարդ խորոված-խաշլամա շրջագայությունից բացի ինչ ունի զբոսաշրջիկը Հայաստանում տեսնելու: Երևի հենց սրա համար են որոշել Երևանի մեջտեղում Հայկական գյուղ անունով թաղամաս կառուցել, որպեսզի զբոսաշրջիկները հեռու չգնան ու փող ծախսեն Երևանում:
Այնինչ կարելի էր այդ գումարով վերականգնել հայաստանյան գողտրիկ գյուղերից մի քանիսը կամ այդ գյուղեր տանող ճանապարհները, կազմակերպել մի քանի գյուղի ջրամատակարարման հարցը, ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի տեղում գյուղացիները ինքնակազմակերպվեին և սեփական հյուրընկալությամբ ևս գումար վաստակեին: Սա չի արվում, կամ որովհետև ցանկություն չկա որ Երևանից փողի արտահոսք լինի մարզեր, կամ էլ կառավարությունում կասկածում են հայ գյուղացու հյուրընկալության վրա:
Արտակ Ասլանյան